“Կամերային ցուցադրություններ” արտ-նախագիծ

03.12.2018 – Երևանի Կամերային պետական թատրոնում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, վերականգնվեց “ԵՐԿԱԹ” պատկերասրահի գործունեությունը: “Կամերային ցուցադրություններ” արտ-նախագիծը ժամանակակից քանդակագործներին, գեղանկարիչներին և այլ ուղղությունների ներկայացուցիչներին անհատական ցուցադրվելու հնարավորություն է ընձեռնում՝ յուրաքանչյուր ամիս ներկայացնելով տարբեր արվեստագետների աշխատանքներ:

Նախագծի գլխավոր նպատակն է՝ հանրահռչակել դեռևս անհայտ արվեստագետներին և հանրության դատին հանձնել Երևանում և ՀՀ մարզերում ապրող, ստեղծագործող վարպետներին: Այս ցուցադրություններն իրականացվում են ամբողջությամբ անվճար:

Որպես նախագծի մեկնարկ, 2018 թ. դեկտեմբերի 3-ին Երևանի Կամերային թատրոնի “ԵՐԿԱԹ” պատկերասրահում բացվեց գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի (Սերսի Խենթ) ստեղծագործությունների ցուցադրությունը: