Իրինա Դանիելյան

Ծնվել է 1965թ., մարտի 31-ին:

1986թ.-ին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, որպես երաժշտագետ, զուգահեռ ավարտելով Կամերային թատրոնին կից դերասանական ստուդիան:

Հենց այդ տարիներին Կամերայինի բեմում Իրինան խաղացել է “Հայք”, “Նազար Նազար մինչև վերջ “, “Cabaret”, “Обыкновенный концерт” ներկայացումներում ինչպես նաև նկարահանվել Ա.Երնջակյանի “Ժամկետը 7 օր” ֆիլմում:

Այնուհետև հետևեցին Երգի թատրոնում աշխատած տարիները, ուր Իրինան երգում էր, դասավանդում  և հանդես գալիս որպես համերգավար:

2003-ին Իրինան վերադառնում է Կամերային թատրոն և խաղում՝ “Տիտանիկ made in Armenia”, “Господа, все рушится, но еще можно жить и веселиться”, և “Նազար,Նազար մինչև վերջ” ներկայացումներում:

Իրինա Դանիելյանը զբաղված է բազում  անտրեպրիզային  ներկայացումներում՝  “Խաթաբալադա”, “Mea Culpa”, “Ջին ջան”  և այլն:

Ինչպես նաև նկարահանվել է մի շարք կինո և հեռուստանախագծերում՝ “Մեր բակը”, “Ժաննա”, “Սկոտչ և Վիսկի”, “Աստղային պատերազմներ”, “Սիթ քոմ”, “Մեր մեջ ասած”, “Այբբենարան” և այլն:

Իրինա Դանիելյանի սիրված տեսահոլովակներն են՝ “Colombina”, “Победа”, Ֆորշի “Երազ” և “Սաքսոֆոն”, “Herustratus”: Այսօր Իրինա Դանիելյանը Կամերային թատրոնում զբաղված է “Ռոմեո & Ջուլիետ” ներկայացման մեջ:

Կենսագրության շարունակության