Ժորա Հովհաննիսյան

Ժորա Հովհաննիսյանը ծնվել է 1985թ. մայիսի 11-ին:

2006թ-ին ավարտել  է Երևանի կինոյի և թատրոնի  ինստիտուտի դերասանական բաժինը ( Մ.Ռաֆաելյանի արվեստանոց):

2013 թվականից Երևանի Կամերային Պետական թատրոնի դերասան է ։

Երևանի Կամերային թատրոնի բեմում Ժորա Հովհաննիսյանը կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ հետևյալ ներկայացումներում՝ “Կախարդական պարահանդես”, “Կառավարական համերգ”, “Կաբարե Restart”, “Շոու #3”, “Ռոմեո&Ջուլիետ”, “Սև արկղ”և այլն:

Ժորա Հովհաննիսյանը նկարահանվել է նաև մի շարք կինո և հեռուստանախագծերում՝ “Դեպի երազանք“, “Մեղրամիս“, “Գործակալ 044“, “Հանդիպման վայր“:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Ժորա Հովհաննիսյանը պարգևատրվել է  ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: