Արմինե Նազարի-Դեխնավի

2017 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի “դերասանական արվեստ և ռեժիսուրա” կուրսը:

Նկարահանվել է “Մեր երազանքների ճանապարհը” կինոալմանախի “Մեղրամիս” կարճամետրաժ ֆիլմում:

Երևանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի է 2017 թվականից:

Խաղում է հետևյալ ներկայացումներում՝ “Ռոմեո&Ջուլիետ”, “Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ”, “Ինչ տարբերություն, թե ում հետ” և այլն: