Արմեն Աթանյանի նկարների ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ, “Կամերային ցուցահանդեսներ” արտ-նախագծի շրջանակներում, ս. թ. սեպտեմբերի 5-ից Երևանի Կամերային պետական թատրոնի “ԵրԿաթ” պատկերասրահում գործում է հայտաղանդաշատ գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ս. թ. սեպտեմբերի 29-ը

Սիրով սպասում ենք…

————————————————————————

Արմեն Աթանյանը ծնվել է Երեւանում՝ 1960 թվականին՝ նկարիչների ընտանիքում: Ավարտել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի դեկորատիվ-կիրառական և մոնումենտալ արվեստի ֆակուլտետը: Աթանյանի ստեղծագործությունները 1980 թվականից մինչ օրս ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների և ունեցել անհատական ցուցահանդեսներ՝ ՀՀ-ում, ՌԴ-ում, Սիրիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Հունաստանում եւ այլուր: Ա. Աթանյանը Հայաստանում «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի» եւ «Դվին» հյուրանոցների ինտերիերների եւ էքստերիերների գեղարվեստական ձեւավորումների համահեղինակ է: 1988 թվականին իր «Գայլերի համաստեղություն» քանդակի համար արժանացել է Պետական մրցանակի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

!!! «Կամերային ցուցահադրություններ» նախագիծը շարունակական է. յուրաքանչյուր ամիս կընտրվի մեկ արվեստագետ, ով հնարավորություն կունենա լավագույնս ներկայանալու արվեստաբաններին, հանրությանը, արվեստագետներին և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին: